«Միասին հրաշք ենք ստեղծում». Ռիտա Սարգսյանը մասնակցեց «Նվիրիր կյանք» հիմնադրամին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին նվիրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակի շնորհանդեսը համախմբել էր հայտնի մշակութային, հարասարակական գործիչներին մեկ` բարեգործության գաղափարի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթվ տեղի ունեցած տեսահոլովակի շնորհանդեսի ընթացքում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը նշեց, որ տեսահոլովակը մի երեխայի պատմություն է` տխուր, բայց երջանիկ ավարտով պատմություն, որն անտարբեր չի թողնում եւ ոչ մեկին:«Այնպիսի տպավորություն է, որ, դիտելով տեսահոլովակը, ավելի բարիացա: Թող բոլոր պատմություններն էլ ունենան նման բարի եւ երջանիկ ավարտ»,- ասաց Ռիտա Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց` հիմնադրամին աջակցելու համար, որովհետեւ յուրաքանչյուր օգնության շնորհիվ է իրականություն դառնում հիմնադրամի գործունեությունը:«Ես համարձակորեն ուզում եմ ասել, որ միասին հրաշք ենք ստեղծում»,- չկարողանալով հուզմունքը թաքցնել` ընդգծեց առաջին տիկինը:

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, ովքեր օր ու գիշեր աշխատանքային, թե տոնական օրերին ջանք չեն խնայում երեխաներին օգնելու համար:«Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր նկարահանվել են այս տեսահոլովակում, շնորհակալություն նկարիչների մեծ բանակին, դպրոցականներին, ում համեստ ներդրումը շատ թանկ է մեզ համար»,- ասաց Սարգսյանը` նաեւ հատուկ շնորհակալություն հայտնելով զանգվածային լրատվության միջոցներին, որոնց լուսաբանումից է կախված հիմնադրաի նոր ընկերների ձեռբերումը: Առաջին տիկինը շնորհակալություն հայտնեց տեսահոլովակը պատրաստող եւ հիմնադրամին նվիրող «Շարմ» ընկերությունը:

«Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռիտա Ալեքսանդրովնային այս նախաձեռնության համար: Կոչ ենք անում միանալ այս գեղեցիկ գործին, որովհետեւ բոլորս շատ հաճախ զգում ենք պարզ մարդկային ջերմության եւ կարեկցանքի կարիքը»,- նշեց «Շարմ հոլդինգ»ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

Լրագրողների հետ զրույցում տեսահոլովակի ռեժիսոր Դավիթ Բաբայանն էլ նշեց, որ հոլովակը նաեւ կոչ է մարդկանց` համախմբվելու եւ միանալու նախաձեռնությանը:«Տեսահոլովակի հիմքում առաջին հերթին միավորման գաղափարն է: Մենք չէինք ցանկանում ծանր տեսահոլովակ նկարահանել, այլ փորձեցինք անել այնպես, որ հույսն առաջին հերթին լինի մեզ մոտ եւ հոլովակը լույս բերի»,- նշեց Բաբայանը:

«Սիրելի զավակներ եւ երեխաներ, այս պահին ուրախանում ենք Երեխաների պաշտպանության օրվա առիթվ, սակայն դա չի նշանակում որ մենք պետք է պաշտպանենք երեխաներին միայն մեկ օր: Տոնը հիշեցնում է մեզ կյանքի ամենակարեւոր առաքելության մասին, կյանքը նվիրում են ծնողները երեխաներին, երեխաներն էլ Աստծո ամենամեծ նվերն են ծնողներին»,- ասաց Տ.Նաթանեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տեսահոլովակի շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել փետրվարի 15-ին` քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, սակայն աննպատակահարմար էր համարվել օրեր անց կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով եւ հետաձգվել է:«Հույս նավակ» երգի երաժշտության հեղինակն առաջին տիկինն է,խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը: Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հայկական մշակութային հանրահայտ գործիչներ, էստրադայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Տոնական միջոցառմանը հրավիրված էին հիմնադրամի բարեկամները` անհատներ եւ կազմակերպություններ, ովքեր վերջին տարիներին ֆինանսապես աջակցել են հիմնադրամին` քաղցկեղով եւ լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակով: Ներկա էին ՀՀ առողջապահության եւ մշակույթի նախարարները, այլ քաղաքական գործիչներ:

Տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին նաեւ երեխաներ, ովքեր հաղթահարել են այդ ծանր հիվանդությունը կամ դեռեւս գտնվում են բուժման ընթացքում:Միջոցառման ընթացքում երեխաներն անձամբ հայտնեցին իրենց շնորհակալությունը բարերարներին եւ հանձնեցին փոքրիկ նվերներ:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երեխաներին: Այնիր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: Այժմ հիմնադրամը նոր մարտավարություններ է մշակում եւ ընդլայնում բարեգործական ծրագրերը:Միայն 2013 թվականին հիմնադրամն արդեն օգնել է 132 մանուկի:

Հայերեն English

Ժողովուրդն ակնկալում է փոփոխություններ. Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

Քվեարկել եմ հանուն կայուն ապագայի և հավասարակշռված խաղաղության. Գուրգեն Սիմոնյան