Տնտեսություն

ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը երկու երկրների խնդիրն է. Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԵԽԽՎ ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը երկու երկրների խնդիրն է. Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԵԽԽՎ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագնի հարցը երկու երկրների կառավարությունների բանակցությունների խնդիրն է:Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ ներկայացուցչի այն հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը որոշել թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: «Ես կարծում եմ, որ երկու երկրների միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում այս խնդրին լուծում կգտնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ ցանկացած հարց, որ քննարկվում է նրանց միջեւ, դրական լուծում է ստանում:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտվել է գազի նոր սակագնի վերաբերյալ ամբողջական վերանայումները, որոնց արդյունքում նախնական որոշում է կայացվել 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սպասվում է, որ էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7-8 դրամով:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում էր ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Հանձնաժողովն սկսել է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում