Իրավունք

Երեւանում ահաբեկիչների սահմանի հատումների կանխման ուղիների վերաբերյալ սեմինար կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Երեւանում ահաբեկիչների սահմանի հատումների կանխման ուղիների վերաբերյալ սեմինար կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ աջակցությամբ Երևանում անց է կացվելու ահաբեկիչների սահմանի հատումների կանխման ուղիների վերբարյալ սեմինար: Միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Հանրային բանալիների տեղեկատուի վրա, որը տեխնոլոգիապես զարգացած համակարգ է ապահովելու կենսաչափական անձնագրերի ամբողջականությունը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, երկօրյա սեմինարին մասնակցելու են մոտ 20 հայ ներկայացուցիչներ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, ովքեր քննարկելու են ՔԱՄԿ ՀԲՏ-ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները:

«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերը կարևոր քայլ են ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ: Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է»,- նշել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավար Փոլ Պիկարդը` ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:

Ծրագիրը ընգրկում է Հայաստանում էլեկտրոնային անձնագրերի և ինքնությունը հաստատող էլեկտրոնային քարտերի ներդրման կարգը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ: ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում