Իրավունք

Էստոնիայի արդարադատության նախարարը ճիշտ է համարում Հայաստանի որդեգրած բարեփոխումների ուղին

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի արդարադատության նախարարը  ճիշտ է համարում Հայաստանի որդեգրած բարեփոխումների ուղին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների ճիշտ ուղու վրա է գտնվում: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեւկուրը:

«Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում: Դեռ շատ բան կա անելու, բայց ես վստահ եմ, որ հայերը կկարողանան դա իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պեւկուրը: Նախարարը նշեց, որ իրենց համար փորձառությամբ կիսվելն այն նվազագույնն է, որ կարող են անել Հայաստանի եւ տարածաշրջանի բարգավաճման համար: «Երեւանում իմ հանդիպումների ընթացքում ես լուրջ ցանկություն եմ տեսել` շարժվելու դեպի եվրոպական ստանդարտները՝ ներառյալ նաեւ արդարադատության եւ օրինապահ մարմինների գործունեության ոլորտում»,- ասաց Պեւկուրը՝ հավելելով, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր գործընկերների եւ ՀՀ վարչապետի հետ: Էստոնիայի արդարադատության նախարարը նշեց, որ Հայաստանում օրենքները լավն են, սակայն դրանց լիարժեք կիրարկման հարցերում դեռ անելիքներ կան:

Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեւկուրի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Երևան է ժամանել մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնական հրավերով: Էստոնիայի արդարադատության նախարարի այցին նախորդել էր ՀՀ արդարադատությանը նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցը Էստոնիա՝ 2012թ. հոկտեմբերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում