Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյան Հայաստանի եվրոպական և եվրասիական ինտեգրումների միջև հակասություն չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրոպական ինտեգրումը համադրելի է եվրասիական ինտեգրմանը: Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան:«Եվրասիական միությունն ու Եվրամիությունը միմյանց չեն հակասում: Եվրասիական միությունը չի լինելու փակ ամրոց, այն պետք է ինտեգրվի միջազգային տնտեսությանը»,- ասել է Վալովան:

Հայաստանը և Ուկրաինան ներկայում ԵվրԱզԷս-ում ունեն դիտորդի կարգավիճակ և Վալովայի դիտարկմամբ` Եվրասիական միության նպատակն այս երկու երկրների հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացումն է: Այդ համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 11-ին ստորագրված փոխգործակցության հուշագրի նշանակությունը:

Վալովայի խոսքով` Հայաստանի առևտրաշրջանառությունը Մաքսային միության երկրների հետ դինամիկ աճում է: Մասնավորապես, Հայաստանից Մաքսային միությանն անդամակցող երկրներ արտահանումն աճել է 43, ներմուծումը` 17, իսկ առևտրաշրջանառությունը` 22 տոկոսով: Մեր երկրից արտահանվում են հիմնականում գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության ապրանքներ:

Անդրադառնալով ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագրին` Վալովան նշել է, որ այն հնարավորություն է տալու ուժեղացնել երկխոսությունը Եվրասիական առևտրային համագործակցության անդամ երկրների միջև հատկապես տեխնիկական չափանիշերի ուղղությամբ:«Մենք չենք ցանկանում ստեղծել քաղաքական միություն, մեր նպատակն է կառուցել տնտեսական միություն ու գտնել մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ: Միասնաբար համաշխարհային տնտեսություն մուտք գործելը Եվասիական միության անդամ երկրների ավելի մրցունակ կդարձնի»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի նախարարը:

Մաքսային միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ ստեղծվել է ռուս-հայկական համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հետ Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին