Իրավունք

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

2 րոպեի ընթերցում

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն է եղել:

«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշել է, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին. Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում, Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում, 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում:

Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշել է, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում