«Հետահայաց». Սեւանա թերակղզին դեռ կարող է դառնալ «կանաչ հովանոց»

7 րոպեի ընթերցում

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին«Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված էՍեւանա թերակղզուն, մասնավորապես` թերակղզում իրականացվող ներկա եւ անցյալ ծառատունկերին, անհրաժեշտաբար իրականացվող աշխատանքներին, որոշակի բացերին եւ թերացումներին, դրանց արդյունավետությանը: Դեռեւս 1981 թվականի այս օրերին «Արմենպրես»-ը տեղեկացրել էր` սկսվել է իրականացվել Սեւանի հանգստի գոտու այդ կենտրոնական հատվածի կոմպլեքսային բարեկարգման աշխատանքներ:

Սեւանա թերակղզին մոտ ապագայում էլ ավելի կգեղեցկանա…1981 թվական

1981 թվականի մայիսի 19-ին «Արմենպրես»-ը նյութ է հրապարակել, որում տեղեկացնում է` Հայաստանի առավել սիրված վայրերից մեկը` Սեւանա թերակղզին, մոտ ապագայում էլ ավելի կգեղեցկանա: Սկսվել է Սեւանի հանգստի գոտու այդ կենտրոնական մասի կոմպլեքսային բարեկարգման աշխատանքը: Թերակղզին կվերածվի լճի մի յուրօրինակ «կանաչ հովանոցի»:

Անցկացվում են մեծ ծավալի անտառատնկումներ: Մինչեւ այս տարվա վերջը մոտավորապես 10 հազար քառ մ-ի վրա կսոսափեն մատղաշ տնկիները: Կղզու ճարտարապետական հուշարձաններն այցելող տուրիստների սպասարկումն ավելի բարելավելու համար նոր ճանապարհ է գցվում:

130 հա տարածքում անտառտնկումներից մինչեւ մի քանի հարյուր ծառի տնկում. կատարված աշխատանքները` ժամանակագրորեն

Խորհրդային տարիներին թերակղզու տարածքում անտառտնկման եւ անտառվերականգնման աշխատանքների իրականացումը մեծ թափ է ունեցել: Կատարված աշխատանքները զանգվածային են եղել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Վահե Գուլանյանը, այդ տարիներին մեծ թափով իրականացված աշխատանքներից հետո որոշակի ժամանակաշրջան աշխատանքները կանգ են առել եւ վերսկսվել միայն 2009 թվականին` այն էլ շատ փոքր ծավալներով: «Անտառվերականգնման մասով չէի ասի, որ շատ աշխատանքներ են տարվել, քանի որ իրականացված ծավալները բավական հետ էին ցանկալիից»,- ասաց Վահե Գուլանյանը:

Համեմատության համար նշենք, որ եթե խորհրդային տարիներին իրականացված անտառտնկումները կամ վերականգնման աշխատանքների ծավալները մոտավորապես 130 հա տարածք են կազմել, ապա, օրինակ, 2009 թ-ին մի քանի հարյուր ծառ է տնկվել` հիմնականում բարդի եւ ուռենի:

Այնուամենայնիվ, կատարված աշխատանքներն այդքանով չեն բավարարվել, կատարվել են նաեւ ծառերի դեկորատիվ մշակումներ: Ուշադրություն է դարձվել նաեւ կուտակված աղբի մաքրման աշխատանքներին, որը, Վահե Գուլանյանի հավաստմամբ, իրականացվել է բավական մեծ ծավալներով:

«Սեւան» ազգային պարկը տարեկան կատարվելիք աշխատանքների առաջնահերթությունը որոշում է նախորդ տարվա ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, որն իրականացվում է բոլոր ուղղություններով: Վահե Գուլանյանի խոսքով` կատարվելիք աշխատանքները իրենք են մշակում, իրենք էլ իրականացնում են` որպես Բնապահպանության նախարարության քաղաքականության մի մաս: «Տեսնում ենք, թե որ հատվածում միջամտություն անելու կարիք կա, կամ ինչպիսի միջոցառում կատարելու ահրաժեշտություն: Ինչը վնասված է, դա ենք փորձում վերականգնել առաջնահերթ կերպով: Անում ենք այն, ինչի կարիքն ամենից շատ է»,- ասաց նա:

Սեւանա թերակղզին շարունակում է հրապուրել զբոսաշրջիկներին` տարբեր պատճառներով

Սեւանա թերակղզին շարունակում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր լինել եւ չգրված օրենքով ընդգրկվել պարտադիր այցելվող տեսարժան վայրերի ցուցակում: Պատճառները շատ են: Առաջին հերթին, ըստ Վահե Գուլանյանի, պատճառը հարմար աշխարհագրական դիրքն է, տարածքում առկա պատմամշակութային հուշարձանները: Բացի դրանչց, նաեւ ունեցած համբավը: «Ժողովրդի մեջ կա էթնիկ ձգողականություն, էթնիկ հրապուրանք»,- ասաց նա:

ՊՈԱԿ-ի կողմից կատարված մոնիթորինգը ցույց է տվել, որ իրապես վայրը շարունակում է հրապուրել այցելողներին եւ շարունակում է զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր լինել: Տարեկան շուրջ 350 հազար զբոսաշրջիկ է այցելում թերակղզի: Ուշագրավ է, որ նրանցից ընդամենը 35-40 մարդ է ձմռանը այցելում, գարնանը եւ աշնանը մի փոքր ավելին, հիմնական մասը ամռանն են այցելում: Ամռան օրերին թերակղզի շուրջ 3-5 հազար մարդ է գալիս, իսկ ահա տոն օրերին, կիրակիներին այդ ցուցանիշը հասնում է 9-10 հազարի:

Սեւանա թերակղզին` «կանաչ հովանոց»

81 թ-ին նախատեսվում էր թերակղզին վերածել լճի յուրօրինակ «կանաչ հովանոցի»: Վահե Գուլանյանի խոսքով` նպատակը ամբողջությամբ իրականացնելուց շատ հեռու չենք: «Տարածքը բավական կանաչ է եւ կանաչապատված, լուռ չարաշումներ չկան»,- ասաց նա:

ՊՈԱԿ-ի փոխտնօրենը նաեւ տեղեկացրեց, որ մնացել է 10-25 հա տարածքի կանաչապատում, որն ամբողջ մակերեսի 10 տոկոսն է կազմում: «Խոսքն, իհարկե, այն մակերեսի մասին է, որը հնարավոր է կանաչապատել, սակայն որը դեռ չի արվել, կամ արվել է եւ հիմա լրացման, խնամքի կարիք է զգում»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ` ծրագիրը հնարավոր է իրականացնել եւ հեռու չի այդ ժամանակը: «Որոշակի ժամանակ եւ ֆինանսական միջոցներ են պետք»:

Զբոսաշրջիկների առատ հոսքը` կենսաբազմազանության աղքատացման պատճառ

Զբոսաշրջիկների առատ հոսքը եւ կուտակումները որոշակի չափով դարձել են կենսաբազմազանության աղքատացման պատճառ: Խնդիրը արդիական է եղել ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ` հիմա: Վահե Գուլանյանը նաեւ արձանագրում է, որ այդ տարածքը երբեք չի առանձնացել որպես բուսականությամբ կամ կենդանական աշխարհով հարուստ տարածք: Այժմ ավելի աղքատիկ է:

Այնուամենայնիվ, չի ժխտում, որ այն հետաքրքիր է պատմական եւ գիտական տեսանկյունից:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում