Քաղաքականություն

Ավստրալացի օրենսդիրները վրդովվել են Դավութօղլուի սենսացիոն հայտարարությունից

3 րոպեի ընթերցում

Ավստրալացի օրենսդիրները վրդովվել են Դավութօղլուի սենսացիոն հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն սենսացիոն հայտարարություն է արել` արգելելով ավստրալացի որոշ օրենսդիրների մասնակցելԹուրքիայիԳալիպոլի թերակղզումկայանալիք միջոցառմանը, որի ժամանակ կոգեկոչվիԱռաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը:«Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ընդունած` Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող ակտի պատասխանատուներն, անկասկած, կզրկվեն հյուրընկալ և ընկերական վեաբերմունքից, որը սովորաբար ցուցաբերվում է ավստրալական կողմին»,- հայտարարել է Դավութօղլուն:

Այս կերպ թուրքական իշխանությունները փորձում են պատժել ավստրալական իշխանություններին` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Ստորին և Վերին պալատներում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւն ընդունելու համար:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը,օրենսդիրներից շատերը խորապես վիրավորված են, որ Ավստրալիայի դաշնակից երկիրն արգելում է ավստրալացի պաշտոնյաներին` մասնակցելկայանալիք«Անզացի» հիշատակի տոնին:«Անզաց»-ն Ավստրալիայի ազգային տոներից է, որի ժամանակ ոգեկոչում են Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: Յուրաքանչյուր տարի հազարավոր ավստրալացիներ ուխտագնացություն են կազմակերպում Գալիպոլի` ոգեկոչելու ընկած զինվորների հիշատակը:

«Թուրքիայի Հանրապետությունը կրկին փորձում է սպառնալ ժողովրդավար պետությանը` ճշմարտությունը բարձրաձայնելու ցանկության համար: Թուրքիան պարբերաբար փորձեր է արել միջամտելու տարբեր ազգերի ներքին օրենսդրականգործերինև խոչընդոտելու ցեղասպանությունը ճանաչելու բարոյական դիրքորոշում ունեցող օրենսդիրներին: Թուրքիան փորձում է օգտագործել Գալիպոլիի սուրբ հիշատակը քաղաքական խաղերի համար: Սա ողորմելի արարք է և պետք է դատապարտվի բոլորի կողմից»,- նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Առաջիկա օրերին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը կհանդիպի Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիրների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում