ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության մասին:

Մինչեւ անցյալ հարյուրամյակի վերջի ազգային ազատագրական պայքարի զարթոնքը ունեինք պատերազմի վետերանների մեկ սերունդ՝ ի դեմս Երկրորդ համաշխարհային ու Հայրենական պատերազմի մասնակից մեր հերոս հայրերի ու պապերի: 20-րդ դարի ութսունականների ավարտին ծնունդ առավ վետերանների երկրորդ սերունդը՝ հանձինս արցախյան ազատամարտի հաղթողների, ովքեր կրկնեցին իրենց ավագ սերնդակիցների հերոսությունը եւ կրկին փաստեցին հայոց բազկի ու մտքի ուժի անպարտելիությունը: Պատերազմ չցանկանալով՝ նրանք բոլորն էլ մարտնչում էին հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի եւ հանուն խաղաղության, ինչի գագաթնակետը դարձավ Շուշիի ազատագրումը:

Սիրելի հայրենակիցներ, մեր հաղթական ձեռքբերումները, երեկվա ու այսօրվա հերոսների անձնազոհության ու նվիրումի բոլոր դրսեւորումները, նրանց հիշատակներն ու կենդանի օրինակները մեզ մղում են նոր հաղթանակների: Կրկին շնորհավորում եմ այս փառավոր տոնի առթիվ՝ վստահ ու համոզված, որ միասին հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ»:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա