Իրավունք

Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված` հարուցվել է յոթերորդ քրեական գործը

1 րոպեի ընթերցում

Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված` հարուցվել է յոթերորդ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում մայիսի 5-ին` ժամը 21:25-ին, հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում