Իրավունք

Քրեական գործ է հարուցվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քրեական գործ է հարուցվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս եւ միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում