Իրավունք

Քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ոստիկանությունում քննարկվել է 23 դեպք

1 րոպեի ընթերցում

Քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ոստիկանությունում քննարկվել է 23 դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում մայիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշված դեպքերից 11-ը վերաբերում են ընտրակաշառքներին, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելուն, 2-ը` ծեծի և վիճաբանությանը, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելուն, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելուն, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում