Իրավունք

Եղվարդի ոստիկանապետի դին հայտնաբերվել է հոր գերեզմանի մոտ

1 րոպեի ընթերցում

Եղվարդի ոստիկանապետի դին հայտնաբերվել է հոր գերեզմանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի դին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 2-ին` ժամը 09.32-ին, Եղվարդի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին` ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում