ԱՄՆ-ն գնել է Հայաստանից արտահանված ամբողջ մեղրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 2 տոննա մեղր` 2012-ի նույն ժամանակահատվածի 1,2 տոննայի դիմաց: 2013-ին արտահանված մեղրի ընդհանուր մաքսային արժեքը 20 հազար դոլար է կազմել, իսկ ողջ խմբաքանակն ԱՄՆ է ուղարկվել:

Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը«Արմենպրես»­-ի հետ զրույցումնշեց, որ մեղրի գլխավոր բերքը ստացվում է հուլիսի 1-ից հետո:

Նազարյանըմեղրի ծավալների մասին խոսելիս նշեց, որ բերքի քանակը կախված է եղանակային պայմաններից, մեղուների հիվանդացության մակարդակից, նաեւ այլ հանգամանքներից: Օրինակ, լորենին Հայաստանի նախալեռնային գոտիներում, Տավուշի եւ Լոռու մարզում, ծաղկում է հունիսի 25-ից հետո: «Եթե այդ շրջանում մի քանի անգամ ուժեղ անձրեւ կամ կարկուտ է լինում, լվանում է ծաղիկների ամբողջ բերքը»,- ասաց մեղվաբույծը՝ հավելելով, որ տեղումների անընդմեջ կրկնությունից հնարավոր է 15-20 օր բերք չլինի: Անբարենպաստ պայմաններին գումարվում են նաեւ մեղուների վարակիչ տարբեր հիվանդությունները՝ նոզեմատոզը, ամերիկյան, եվրոպական փտախտը: «Օրինակ` եվրոպական փտախտի դեպքում մեղուն շատ դժվար բերք կտա, իսկ ստացված մեղրն էլ ուտել չի լինի»,- ասաց Մեղվաբույծների միության նախագահը:

2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար: 2012-ին Հայաստանից արտահանվել է 16,8 տոննա մեղր: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար:

Հայերեն English Русский

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան