Քաղաքականություն

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններ ճանաչող ակտ

2 րոպեի ընթերցում

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններ ճանաչող ակտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱվստրալիայիՆոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրենսդիր խորհրդի մայիսի 1-ի նիստում միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունների վերաբերյալ ակտ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Assyrian International լրատվական գործակալությունից, միջնորդությունը ներկայացվել է Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և ԱվստրալիայիՀայ դատի հանձնախմբի կողմից:«Տարիներ շարունակ թե պալատի, թե օրենսդիր խորհրդի բազմաթիվ խորհրդարանականներ բարձրացրել են ասորիների, հայերի եւ հույների ցեղասպանությունների ճանաչման հարցը: Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը, 1997 թվականինընդունելով Հայոց ցեղասպանությանճանաչման միջնորդությունը, ճանապարհ հարթեց խնդրի լուծման համար:Ես հորդորում եմ ավելացնել նաև ասորական եւ հունական ցեղասպանություններիճանաչմանմիջնորդությունն ընդունելու ջանքերը:Այս հարցը պատմական նշանակություն ունի, իսկ պատմությունը չպետք է ջնջվի և մոռացվի: Մենք պետք է հիշենք եւ բարձրաձայնենք ճշմարտությունը»,- հայտարարել է Օրենսդիր խորհրդի անդամՖրեդերիկ Ջոն Նայլը:

«Սա աննախադեպ իրադարձություն է ասորի ժողովրդի պատմության մեջ: Ասորիները տարիներ շարունակ պայքարում են Օսմանյան կառավարության կողմից 1914-1923թթ իրականացված ասորիների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այս ճանաչումը հզոր հակազդեցության միջոց կարող է ծառայել նրանց համար` հատկապես ժամանակից Թուրքիայի, որտեղ շարունակում են անտեսել կամ ժխտել Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականցված ցեղասպանությունները»,- նշել է Ասորական համընդհանուր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Հերմեզ Շահենը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 1997թ. ապրիլի 17-ին ընդունել է բանաձև, որում ընդառաջելով տեղի հայ համայնքի ցանկություններին, դատապարտել է Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ապրիլի 24-ը հայտարարել է հայ զոհերի հիշատակի օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում