Լևոն Տեր-Պետրոսյանը «վերջին անգամ ընդդիմադիր դաշտին միավորվելու բարեկամական կոչ է անում»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կարիք չունի ապացուցելու, որ հավատարիմ է իր դավանած արժեքներին և քաղաքական ծրագրերին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 30-ին հրավիրված Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրությունների գերկարևորությունը` հարկ եմ համարում մի վերջին անգամ բարեկամական կոչով դիմել բոլոր ընդդիմադիր ուժերին և քաղաքացիական կազմակերպություններին` մի կողմ դնել փոխադարձ անհամաձայնությունները, կշտամբանքները և մայիսի 5-ին վճռական ճակատամարտ տալ»,-ասաց ՀՀ առաջին նախագահը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀԱԿ կուսակցության կազմին` Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենք մասնակցում են «թարմ, ինտելեկտուալ կազմով, քաղաքապետի փորձված թեկնածուով»:

Տեր-Պետրոսյանն ասաց, որ ՀԱԿ կուսակցությունը սահմանել է քարոզարշավային կանոններ, համաձայն որոնց` իրենց «քննադատության միակ թիրախը լինելու են ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, հակաքարոզչություն չի արվելու ընդդիմադիրների նկատմամբ, նույնիսկ եթե լինի անհամաձայնություն, նաև չի արվելու որևէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի կազմավորմանը»:

«Քանի որ, դժբախտաբար, ընդդիմությանն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ընտրություններին մասնակցել դաշինքով կամ միասնական ցուցակով, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ընտրողներին կոչ է անելու ձայն տալ սեփական ցուցակի եւ քաղաքապետի իր առաջադրած թեկնածուի օգտին՝ ենթադրելով, որ ընդդիմության դաշինքն ինքնըստինքյան կձեւավորվի ընտրություններից հետո։ Ուստի, հետեւելով այս տրամաբանությանը, մենք նույնպես ժողովրդին կոչ ենք անում միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի ու այն գլխավորող Վահագն Խաչատրյանի օգտին»,-հայտարարեց ՀԱԿԿ ղեկավարը։

Հաշվի առնելով, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքից անցել է շուրջ տասն ամիս, նա անդրադարձ կատարեց նաև ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներին` կրկնելով դրանց հետ համաձայն չլինելու` արդեն հայտնած տեսակետը:

Հանրահավաքի ավարտից հետո նախատեսվում է երթ: Մայիսի 5-ին ՀԱԿ կուսակցությունը հանրահավաք է անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար:

Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան