Սփյուռք

Դամասկոսում պայթյուններից հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում պայթյուններից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում ապրիլի 29-ին եւ 30-ին տեղի ունեցած պայթյուններից հայեր չեն տուժել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ ապրիլի 29-ին Մզզեի շրջանում տեղի ունեցած պայթյունը որոտացել է Սիրիայում Հայաստանի դեսպանատան շրջակայքում` շուրջ 300մ հեռավորության վրա, սակայն, բարեբախտաբար, շինությունը վնասներ չի կրել: Էլմաջյանի տեղեկացմամբ` զինյալները փորձել են պայթեցնել Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի մեքենան: Վարչապետը, սակայն, այդ մեքենայում չի եղել: Ինչպես արդեն հայտնի է, զոհվել է նրա թիկնապահներից մեկը եւ եւս յոթ քաղաքացիներ:

Ինչ վերաբերում է այսօր Մրջե թաղամասում տեղի ունեցած պայթյունին, Էլմաջյանը նշեց, որ մինչեւ այս պահը տուժածների անունների մեջ հայերի անուններ չեն նշվել:

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Մրջե թաղամասի մարդաշատ վայրում: Զոհերի թիվը հասել է 15-ի, իսկ վիրավորներինը` գերազանցել է 70-ը:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում