Պաշտոնական

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լի Կեցյանի ուղերձում մանսավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր երկրների միջև կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների և թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից: Ես բարձր եմ գնահատում Ձեր կաևոր ներդրումը և մշտական ուշադրությունը Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում