Սփյուռք

Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու հայեր վիրավորվել են

1 րոպեի ընթերցում

Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու հայեր վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի քրիստոնեական եւ հայաշատ թաղամասերում ապրիլի 29-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու հայեր թեթեւ վնասվածքներ են ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ ինը պայթյունները տեղի են ունեցել Սուլեյմանիա, Համիդիա, Ազիզիա, Նայալի թաղամասերում, որոնց հետեւանքով թաղամասերը նյութական վնասներ են կրել: Սուլեյմանիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել է շենքերից մեկի տանիքի վրա, որտեղ հավանաբար վառելանյութ է եղել: Անմիջապես աշխատանքներ են տարվել կրակը մարելու ուղղությամբ: Ռեյիսյանի խոսքով` պայթյունների հետեւանքով ընդհանուր առմամբ չորս մարդ զոհվել է, եւս քսանը` վիրավորվել: Ապրիլի 29-ի երեկոյան իրավիճակը նշված թաղամասերում արդեն իսկ հանգիստ է եղել:

Ինչ վերաբերում է այսօր Հալեպում տիրող իրավիճակին, մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, չնայած առկա խնդիրները մնում են չլուծված:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով,ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում