Իրավունք

Ավագանու ընտրացուցակների ճշգրտման նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն

1 րոպեի ընթերցում

Ավագանու ընտրացուցակների ճշգրտման նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» ծառայություն է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում` 010-58-02-02, 010-56-50-62 հեռախոսահամարներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում