ԱՄՆ-ում առողջապահական զեղծարարությունների համար Ավետիք Մոսկովյանը կդատապարտվի 20 տարվա ազատազրկման
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միացյալ Նահանգների շրջանային դատարանի գլխավորդատավոր Լիսա Գոդբեյ Վուդը մեղավոր է ճանաչել հայազգի Ավետիք Մոսկովյանին առողջապահության ոլորտում 1,5 մլն դոլարիշորթումներ իրականացնելու և փողերի լվացման մեջ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պաշտոնական կայքը,46-ամյաՄոսկովյանը մեղադրվել է 2007-2008թվականներին ԱՄՆ Ջորջիա նահանգի Բրունսվիկ քաղաքում տեղակայված բժշկական սարքավորումներ մատակարարող իր ընկերության միջոցովտարաբնույթ կեղծարարություններ իրականացնելու, ԱՄՆ առողջապահական ծառայություններից շորթումներ կատարելու և փողերի լրացման մեջ:«Միլիոնավոր դոլարների շորթումներ են կատարվել առողջապահական ծառայություններ մատուցելու համար, որոնք այդպես էլ չեն իրականացվել:ՇորթարարներնԱռողջապահական ծառայությանըներկայացրել են Ալյասկայի,Կալիֆորնիայի, Նյու Յորքի եւ Օհայոյի բժիշկների և հիվանդներինույնականացման քարտեր ևանգամ մահացած մարդկանց տվյալներ` հայտարարելով, որ բժշկական սարքավորումներ են տրամադրել նրանց»,- նշված է ՀԴԲ հայտարարության մեջ:
Ստանալով Առողջապահական ծառայության ֆինանսավորումը` Մոսկովյանը և նրա հանցակիցները սկսել են զարտուղի ճանապարհներովգողացված գումարը մտցնել շրջանառության մեջ: Լոս Անջելեսում Մոսկովյանը բացել է չորս կեղծ բիզնեսներ և բազմաթիվ բանկային հաշիվեր այդ բիզնեսների անունից, ապա տարբեր ֆինանսական գործարքներ կատարել այդ հաշիվների միջոցով:
Մոսկովյանին սպառնում է առավելագույն20 տարվա ազատազրկում և 500 հազար ԱՄՆ դոլարի տուգանք: Արձակվելուց հետո ևս հինգ տարի պետք է Դաշնային բյուրոյիվերահսկողության տակգտնվի:Մոսկովյանիգործի կապակցությամբ վճիռը կկայացվի նախաքննության ավարտից անմիջապես հետո:
Մոսկովյանիդեմ հարուցված գործը Դաշնային բյուրոյի կողմից Ջորջիա նահանգի հարավային շրջանում իրականացված ավելի քան 100 մլն դոլարի առողջապահական խաբեբայությունների մեծ ցանցի հետաքննության մասն է: Ավելի քան 35 մեղադրյալներ են ձերբակալվել այս հետաքննության ընթացքում:Այս տարվա մարտի 13-ինառողջապահության ոլորտում խարդախություններ իրականացնելու համար41 ամսվաազատազրկման էդատապարտել հայազգի Խորեն Գասպարյանը: