Տնտեսություն

Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախորդ տարի 2 մլն դոլար է աշխատել

1 րոպեի ընթերցում

Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախորդ տարի 2 մլն դոլար է աշխատել

ՄՈՍԿՎԱ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան եկամուտը` ներառյալ պարգեւավճարները, աշխատավարձն ու այլ վճարները 2012 թվականի ընթացքում կազմել է 1,99 մլն դոլար` 16 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 2012 թվականին Ցուկերբերգի բազային աշխատավարձը սահմանվել է 503,2 հազար դոլար: Միայն 1,22 մլն դոլարը նա ծախսել է անվտանգության եւ օդային փոխադրումների վրա:

2013 թվականի հունվարի 1-ից Ֆեյսբուքի գործադիր տնօրենի տարեկան բազային աշխատավարձն իր սեփական նախաձեռնությամբ 1 դոլար է կազմում: Այդ ձեւով նա իր եկամուտներն ուղղակիորեն կախվածության մեջ է դնում ընկերության ֆինանսական իրավիճակից:Ցուկերբերգի եկամուտը ֆեյսբուք սոցիալական ցանցից գնահատվում է շուրջ 16,7 միլիարդ դոլար: Նա Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում 70-րդն է:2012 թվականի վերջին Ցուկերբերգը հայտարարել էր, որ իրեն պատկանող բաժնետոմսերը չի պատրաստվում վաճառել առնվազն մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում