Քոլին Դևիսի հիշատակին նվիրված համերգի հասույթի մի մասը կնվիրաբերվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Արամ խաչատրյան համերգասրահում կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։

Համերգի ժամանակ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանսի (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավելի (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ) ստեղծագործությունները։

Թավջութակահար Արամ Թալալյանը հայտնի հայ երաժիշտների` Հենրիխ և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է: Ավարտելով Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան որպես թավջութակահար և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր` Թալալյանը վերադառնում է Հայաստան: Սկսած 1997թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հանդիսանում է «Երևանյան Բարոկ» և «Թալալյան եղբայրներ» ալտի-թավջութակի փառատոների գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը: 2010թ-ից Արամ Թալալյանը գլխավորում է Երևանում Գաֆեսճէան արվեստների կենտրոնի դասական երաժշտության համերգների շաբաթական շարքը: 1998թ-ից ղեկավարում է նաև հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը: 2000-2009թթ. հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը: Հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Քլոդ Ֆրանկը, Յո Յո Ման, Վլադիմիր Սպիվակովը, Յապ Շրյոդերը, Դիմուտ Պոպպենը, Ջեսսի Լևինը, Քրիստոֆեր Սթեմբրիջը, Էմին Խաչատուրյանը, Լևոն Չիլինգիրյանը և այլոք: Ա. Թալալյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, միջազգային փառատոների դափնեկիր, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների` թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողը և առաջին կատարողը: Պարբերաբար հանդես է գալիս ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում: 2009թ. դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի հետ համատեղ հիմնադրել է Ars Lunga դուետը, որում ծավալում է ակտիվ համերգային գործունեություն և աշխատում թավջութակի և դաշնամուրի համար «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի ստեղծման վրա: 2012թ-ին դուետը արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե շքանշանի:

Համերգի յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Հայերեն English Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը