Իրավունք

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի գանձապահ մի կին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի գանձապահ մի կին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված գանձապահը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով kp.ru-ն, այդ մասին հաղորդել է ՌԴ ոստիկանությունը: Նշվել է, որ երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, գանձապահը մահացած է եղել: Կինը զոհվել է հրազենային կրակոցից:

Չհրկիզվող պահարանից անհետացել է 4.5 մլն ռուբլի։ Այժմ պարզվում են հանցագործության հանգամանքները: Հարուցվել է քրեական գործ` սպանության հոդվածով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում