Երևանյան բեսթսելլեր 15. «Մաշան և արջը», Ատոնիսի բանաստեղծություններն ու Այլիսլիի «Քարե երազները» առաջատար եռյակում են
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործը: Երկրորդ հորիզոնականում լիբանանցի գրող Ատոնիսի «Դամասկոսցի միհիարին երգերը» բանաստեղծությունների ժողովածուն է: Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հայերեն թարգմանության «Գրաբեր» հրատարակչության հրատարակած տարբերակը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հաջորդում է նույն աշխատության` «Էդիտ պրինտ»-ի հրատարակած «Քարակերտ երազներ» թարգմանությունը:
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում ժամանակակից գրող Վահագն Մուղնեցյանի «Զոհանվեր» գիրքն է: Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է կրկին Աքրամ Այլիսլիի` «Նորք» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպը: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպն է, որը պարբերաբար ներառված է եղել ցանկում: Իտալացի գրող Կլաուդիո Պոցանիի «Ստվերի քայլերգը» գիրքը, որն առաջին անգամ է ներառվել վարկանիշային աղյուսակում, զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, որին հաջորդում է ժամանակակից գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը»: Ամենաշատ գնված գրքերի ցանկն այս անգամ եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագիծը, որը հետաքրքրություն է առաջացրել գրողների, հրատարակչությունների և ընթերցողների շրջանում, շարունակում է հրապարակվել «Գրական թերթ» շաբաթաթերթում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +3 |
«Մաշան և արջը» |
Բուկինիստ | 52 | |
| 2 | նոր |
Ատոնիս «Դամասկոսցի միհիարին երգերը» |
Ապոլոն | 50 | |
| 3 | -2 |
ԱքրամԱյլիսլի «Քարեերազներ» |
Գրաբեր | 30 | |
| 4 | -4 | ԱքրամԱյլիսլի «Քարակերտերազներ» |
Էդիտպրինտ | 22 | |
| 5 | նոր |
ՎահագնՄուղնեցյան «Զոհանվեր» |
ՈսկանԵրևանցի | 21 | |
| 6 | -6 |
ԱքրամԱյլիսլի«Քարեերազներ» |
Նորք | 19 | |
| 7 | +3 |
ԱշոտԱղաբաբյան «Մենակը» |
Լուսակն | 15 | |
| 8 | նոր |
ԿլաուդիոՊոցցանի «Ստվերի քայլերթը» |
Զանգակ | 11 | |
| 9 | -1 |
ԱրմենՕհանյան «Կիկոսիվերադարձը» |
Անտարես | 10 | |
| 10 | -4 |
ԳրիգորՆարեկացի «Մատյանողբերգության» |
Նաիրի | 9 |