Հասարակական

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գիտական նոր աշխատություն ներկայացնել

1 րոպեի ընթերցում

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գիտական նոր աշխատություն ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է թրքախոս հայերի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիայից, Սամվել Կարապետյանը հույս ունի, որ այս տարվա ընթացքում ինքը կհասցնի ամբողջական տարբերակով կազմել եւ հրատարակել գիտական աշխատություն, որտեղ կներկայացնի Կուր գետի ձախ ափին գտնվող 300 գյուղերի պատմություններ, հայկական ճարտարապետական հուշարձանները` չափագրումներով, լուսանկարներով: Սամվել Կարապետյանը հատորի վերջում նաեւ նախատեսել է ներկայացնել իր հուշերը: Ուսումնասիրությունը բաղկացած կլինի 600-700 էջից:

Տեսանյութում հուշարձանագետը պատմում էնաեւթրքախոս հայերի մասին, որոնց հանդիպել է Կուր գետի ձախ ափում գտնվող միայն երկու գյուղում: Մանրամասները` տեսանյութում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում