Դավիթ Մանոյանը մեկնել է Գերմանիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մեկնել է Գերմանիա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից, «Փյունիկ»-ի ավագ Դավիդ Մանոյանը ծնկի վնասվածքի պատճառով կրկին մեկնել է Գերմանիա:
22-ամյա ֆուտբոլիստը հետազոտության կենթարկվի, ինչից հետո պարզ կլինի, թե ինչ ընթացք կստանա բուժումը:
Մանոյանը վնասվածք էր ստացել2012 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ:
Կարդացեք հոդվածը` English