ՀՀ-ի եւ Ուրուգվայի կառավարությունները կպայմանավորվեն վերացնել մուտքի արտոնագրի պահանջը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Նախագծի հիմքումմիջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն է:

Ըստ համաձայնագրի նախագծի` ՀՀԿառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը,ցանկանալով դյուրացնել երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները,

համաձայնում են 11 հոդվածներով կարգավորել նշված համաձայնագրում ամրագրված կետերը: Մասնավորապես,հոդված 1-ովկողմերից մեկի պետության քաղաքացիները, իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և մնալ այնտեղ տարվա ընթացքում առավելագույնը իննսուն (90) օր ժամկետով՝ պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն:

Հոդված 5`Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնց անձնագրերը կորել են, վնասվել են, կամ դրանք գողացել են մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում, պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնեն իրենց քաղաքա¬ցիության պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայա¬ցուցչությանը, ինչպես նաև ընդունող պետության իրավասու մարմիններին:

Կողմերից յուրաքանչյուրի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը իրենց համապատասխան քաղաքացիներին կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձը արտոնող՝ ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ: Այդ դեպքերում Կողմերի պետությունների քաղաքացիներին թույլատրվում է դուրս գալ առանց համապատասխան արտոնագրի:

Հոդված 11-ի համաձայն` սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցումով: Համաձայնագիրը կդադարի գործել մյուս Կողմին գրավոր ծանուցումը հանձնելուց իննսուն (90) օր հետո:

Հայերեն English Русский