Քաղաքականություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

2 րոպեի ընթերցում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ:«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության կազմը բաղկացած կլինի 44 հոգուց:Համագումարի ժամանակ գումարվեց նաև վարչության առաջին նիստը:

Համագումարին ներկան են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները, մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Արման Մուսինյանը, Արամ Մանուկյանը և այլք`ընդհանուր թվով 1098 պատվիրակ: Համագումարին ներկա են նաև ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Ստեփան Մարգարյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

ՀԱԿ կուսակցության համագումարը նախատեսված էր մարտի 22-ին, սակայն կազմակերպչական աշխատանքների պատճառով այն հետաձգվել էր:Կուսակցությունը ստեղծվել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի հենքի վրա, սակայն դաշինքում ներգրավված քաղաքական շատ ուժեր հայտարարեցին ՀԱԿ կուսակցության մեջ չմտնելու մասին: Դաշինքն ստեղծվել էր 2008 թվականին: Այն գլխավորում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի կազմում էին 18 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: Այս գումարման Ազգային ժողովում ՀԱԿ-ը ներկայացված է յոթ պատգամավորներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում