Իրավունք

ԱՄՆ-ում կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ մեղադրվող Հովհաննես Նարդոսն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ մեղադրվող Հովհաննես Նարդոսն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սանտա Անայի շրջանային դատավոր Էնդրյու Գիլֆորդը վճռել է ազատ արձակել Լոս Անջելեսում թմրամիջոցների դեմ պայքարի խորհրդատվական դպրոցի սեփականատեր Հովհաննես Նարդոսին, ով մեղադրվում էր Հայաստանի կառավարության պաշտոնյաներին կաշառք առաջարկելու եւ ներգաղթյալի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովOC Weekly թերթի բլոգը, 40-ամյա գործարարը 2008-ին ընդունել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործարքը և խնդրել փոխել կամ ջնջել Ռազմիկ Գ-ի քաղաքացիության գրանցումը:Դատական փաստաթղթերի համաձայն գործարքները կնքելիս Նարդոսը հանդես է եկել Հովհաննես Հարությունյան, Օգանես Նարդոսովիչ, Օգանես Արությունյան, Հովաննես Հարությունյան կեղծանուններով:Թեև հանցագործության բացահայտումից հետո Նարդոսը վերադարձրել է գումարը, 2009 թվականին ձերբակալվել է ամերիկյան գործակալների կողմից` Դաշնային գործակալության աշխատանքներին խոչընդոտելու համար: 2012 թվականի փետրվարին ընդունել է իր մեղքը` հուսալով, որ այդ կերպ պատիժը կթեթևացնի:

Թե Միացյալ Նահանգների պայմանական վաղաժամ ազատ արձակման գրասենյակը, թե Սանտա Անայի արդարադատության դեպարտամենտի դատախազը Նարդոսի համար դատավորից պահանջել են առնվազն մեկ տարի ազատազրկում: Նարդոսը բնութագրեր է ներկայացրել ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու վանահորից և Լոս Անջելեսի «Կյանքի խոսք» եկեղեցու վանահորից, եւ նշել, որ «բարեխղճորեն» վերադարձրել է կաշառքը հանցագործության բացահայտումից հետո:Նա երեք տարի փորձաշրջան է անցել, 3 հազար դոլարի տուգանք վճարել և 200 ժամ համայնքային աշխատանք կատարել:

Հետաքննության արդյունքում մի քանի այլ ձերբակալություններ են եղել հայ պաշտոնյաների հետ կապված կաշառակերության նույն համակարգի գործով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում