98 տարիները բավական չէին Թուրքիայի համար` ընդունելու սեփական մեղքը. Intermountain Jewish News

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչ կարելի է ակնկալել մի երկրից, որ արդեն 98 տարի է` ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Նման հարցադրում է կատարումIntermountain Jewish Newsշաբաթաթերթն իր քննադատական հրապարակման մեջ, որտեղ շեշտվում է`«որքան կարող են տևել դիվանագիտական լարված հարաբերությունները, որոնք Թուրքիային փաստերի ժխտման 98 տարի են պարգևել»:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հոդվածում ընդգծվում է, որԹուրքիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար «հավաստի փաստեր» է պահանջում, «սակայն երբ պահանջում էր Իսրայելից ներողություն խնդրել 2011 թվականի մայիսին թուրք քաղաքացիների սպանության համար, փաստերի ստուգումն այնքան էլ կարևոր չէր»:

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն Համաս-ը ահաբեկչական ենհամարում: Մյուս կողմից` ոչ ԱՄՆ-ն և ոչ էլ ԵՄ-ը Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը չեն համարում անօրինական: Սակայն եթե Իսրայելը շրջափակման մեջ է վերցնում թուրքական նավը, որ փորձում է ճեղքել շրջափակումը, դա սխալ է: Կարևոր չեն փաստերը: Թուրքիան միշտ ճիշտ է դուրս գալիս: Օսմանյան թուրքերը դաժանորեն կոտորել են ավելի քան մեկ միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների: Ֆաշիստական ռեժիմն ընդօրինակեց նրանց, սակայն դա իրենց համար կարևոր չէ, Թուրքիան միշտ «իրավացի է»»,- ասվում է հրապարակման մեջ:

Հոդվածում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներողությունից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շինծու գործընթաց է որակվում:«Սակայն Իսրայելի հարաբերությունները երբեք դրական չեն լինի Թուրքիայի հետ, քանի դեռ այդ երկիրն ամրատապես չի փոխել ճշմարտության ընկալման իր ձևը: 98 տարիները բավական չէին Թուրքիայի համար` ընդունելու իր մեղքը»,- նշվում է հրապարակման մեջ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայից` Գազա մեկնող «Ազատության տորմիղ» նավի ծովային արգելափակման եւ դրա վրա հարձակման համար, ինչի հետեւանքով 2010-ի հուլիսին 9 թուրք էր զոհվել: Երկու վարչապետների զրույցը կայացել է նշված ողբերգական իրադարձություններից և դրանց հետևանքով Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ծայրահեղ լարվելուց հետո առաջին անգամ: Էրդողանն ընդունել է ներողությունը եւ հայտարարել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում առկա խնդիրների լուծումները սկսել էին նշմարվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վերջերս Իսրայել կատարած այցից հետո:

Հայերեն English

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը