ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերն է չափում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:Մյուս զույգերն են Մագնուս Կարլսեն-Պետեր Սվիդլեր, Վասիլի Իվանչուկ-Վլադիմիր Կրամնիկ եւ Բորիս Գելֆանդ-Ալեքսանդր Գրիշչուկ:
Վերջին տուրից առաջ առաջին տեղը 8,5 միավորով միմյանց հետ կիսում են Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը: Երրորդ եւ չորրորդ տեղերը հաջորդաբար 7 միավորով զբաղեցնում են Լեւոն Արոնյանն ու Պետեր Սվիդլերը: 6 միավոր ունեն Բորիս Գելֆանդն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ունի 5 միավոր: Վերջին տեղում ընդամենը 4 միավորով Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովն է: