ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու նպատակով կանցկացվիէկոլոգիական հեռուստամարաթոն: Այն կկայանաապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում: Միջոցառումը կազմակերպում է «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժումը` նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Ռուբեն Մելքոնյանի եւ «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի դափնեկիր Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտ ճանաչելու նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությանը, որը 2013 թ-ը հայտարարել է ջրային համագործակցության տարի:
Այս տարի ՄԱԿ-ի դրոշի ներքո պետք է համախմբվեն միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը եւ բիզնեսը, որպեսզի մշակեն նոր գաղափարներ քաղցրահամ ջրի պահպանման եւ օգտագործման նպատակով: