Գագիկ Ջհանգիրյանը կարող է համոզել Լևոն Տեր-Պետրոսյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այցելուներին «ներկա-բացակա» անելու կարիք չկա: Այս մասին մարտի 22-ին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:«Ժողովրդական շարժումն առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, և ես ինձ խորհրդատուի իրավունքներ չեմ վերապահում. եկեք սպասենք և տեսնենք` ինչ են անում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գագիկ Ջհանգիրյանը` շեշտելով, որ ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ես չեմ հասկանում այդ այցելությունների իմաստը, եթե դա այդքան կարևոր քաղաքական նշանակություն ունի, ապա ես ինքս կհամոզեմ Լևոն Տեր-Պետրոսյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին»,-նշեց Ջհանգիրյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` Ջհանգիրյանն ասաց, որ իրենց դեպքում ամեն ինչ հստակ է:«Ցուցակից ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի մեր թեկնածուն հաղթանակի դեպքում լինելու է Վահագն Խաչատրյանը»,-ասաց Ջհանգիրյանը` շեշտելով, որ կհավաքեն այնքան ձայն, որքան ժողովուրդը կվստահի և կտա:

«Արդար և թափանցիկ ընտրություններին հավատո՞ւմ եք» հարցին նա պատասխանեց, որ հավատում է միայն Աստծո գոյությանը:Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ընդգրկվել է ԱԺ մեծ օրակարգ և քննարկվելու է գալիք քառօրյա նիստերի ընթացքում:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց մասնակցության ցուցակները ներկայացրին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Հայերեն

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը