1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերինախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 21-ինընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համանախագահները ներկայացրել են Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։