Հայաստանը Իրանին կփոխանցի ԻԻՀ քաղաքացի յոթ դատապարտյալի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապատժի դատապարտվածների հարցը չի մտնում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կարգավորման մեջ: Այս մասին Ազգային ժողովի մարտի 21 նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

«Այս համաձայնագիրը վերաբերում է միայն Իրանի և Հայաստանի ազատազրկման դատապարտվածներին: Մահապատժի դատապարվածները դուրս են մնում այս համաձայնագրով կարգավորման գործընթացից»,-ասաց փոխնախարարը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն հարցին, թե ինչպես է հարցը լուծվում մահապատժի դատապարվածների դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով այն հարցին, թե քանի ՀՀ քաղաքացի է ներկայում պատիժը կրում Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում, Կիրակոսյանն ասաց, որ այս պահին Իրանում պատիժ կրող ՀՀ քաղաքացիներ չունենք:

«Վերջին շրջանում մեզ մոտ Իրանի 19 քաղաքացի է պատիժ կրում` չհաշված այն քաղաքացիները, որոնց գործը դեռ քննվում է: ԻԻՀ քաղաքացիները հիմնականում ձերբակալվում են թմրամիջոցների ապօրինի տարածման և կիրառման համար: Իրանում այս պահին, իմ ունեցած տվյալներով, պատիժ կրող ՀՀ քաղաքացիներ չունենք»,- ասաց Կիրակոսյանը:

Նա նաև հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանը Իրանին փոխանցել է մոտ երկու տասնյակից ավելի դատապարտյալի, և որոշում է կայացվել ևս յոթ դատապարտյալ տեղափոխելու մասին:

«Բացի դրանից, մենք կարող ենք ՀՀ փոխանցված դատապարտյալների պատժաչափը նվազեցնել, բայց իրավունք չունենք ավելացնել»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:

2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, երկու փուլով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի դատապարտյալներ են փոխանցվել ԻԻՀ՝ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու պայմանով: Եվ մինչև համաձայնագիրը ստորագրելը նախարար Հրայր Թովմասյանը հանձնարարել էր նախապատրաստել ևս 11 իրանցի դատապարտյալների փոխանցումը ԻԻՀ:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին