Մայր Աթոռը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետընտրական զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:«Արմենպրես»-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տրամադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետևյալը: Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման:

Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:

Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:

Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»:

Հայերեն English Русский

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է