Իրավունք

Դիմող կողմի պահանջն անհիմն է. Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում հանդես եկավ եզրափակիչ ելույթով

2 րոպեի ընթերցում

Դիմող կողմի պահանջն անհիմն է. Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում հանդես եկավ եզրափակիչ ելույթով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի`Սահմանադրական դատարան ներկայացրածդիմումներն անհիմն են և չեն պարունակում այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտան անվավեր ճանաչել 2013թ.-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյուքները: Այս մասին Սահմանադրական դատարանի մարտի 13-ի նիստի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար պետք է արձանագրվեն այնպիսի խախտումներ, որոնք պետք է կասկածի տակ դնեն ընտրությունների արդյունքները: Վերոնշյալի համատեքստում հանձնաժողովը գտնում է, որ որպես խախտում վկայակոչվող ենթադրությունները իրատեսական չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Մուկուչյանը` շեշտելով, որ միայն ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումների պարագայում կարող են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվել:

Նա նաև շեշտեց, որ ԿԸՀ-ը լիարժեքորեն պարզաբանել է գործի համար կարևոր բոլոր հանգամանքները: «Ներկայացված դիմումները անհիմն են և չեն պարունակում ապացույցներ, որոնք թույլ կտային ընտրոթյունների արդյունքները ճանաչել անվավեր: Դիմող կողմերի պատասխաններից պարզ դարձավ, որ մի շարք հարցեր չեն էլ ուսումնասիրվել իրենց կողմից: Ակնհայտ դարձավ, որ կողմը անգամ չներկայացրեց, թե իր, այսպես կոչված, ապացույցներն ինչն էին ապացուցում»,-ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Մուկուչյանն ընդգծեց, որ դիմող կողմը նույնիսկ չէր տիրապետում ընտրական օրենսգրքին:

ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում էնախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում