Իրավունք

Փենսիլվանիայի օրենսդիրներն առաջարկում են դպրոցական ծրագրերում ներառել Հայոց ցեղասպանության փաստը

2 րոպեի ընթերցում

Փենսիլվանիայի օրենսդիրներն առաջարկում են դպրոցական ծրագրերում ներառել Հայոց ցեղասպանության փաստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության եւՀոլոքոստի ուսուցման վերաբերյալօրինագիծը ներկայացվել է նահանգիՆերկայացուցիչների պալատին: Ինչպես հաղորդում է«Արմենրպրես»-ը` վկայակոչելով Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, օրինագիծը ներկայացրել էՄոնթգոմերիի և Փենսիլվանայի ներկայացուցիչ, դեմոկրատ ԲրենդընԲոյլը: Այն նախատեսում է դպրոցական կրթական ծրագրերում ներառել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարտադիր դասաժամեր:

«Պատմության կրկնությունից խուսափելու համար կարևոր է, որ մեր երիտասարդները ծանոթանան Հոլոքոստի պատճառած հետևանքներին և սովորեն ինչ է Ցեղասպանությունը(ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի զանգվածային սպանություն): Արդեն հինգ նահանգներ ընդունել են դպրոցներում Հոլոքոստի դասավանդման մասին օրենք: Այդ նահանգներն են Կալիֆորնիան, Ֆլորիդան, Իլինոիսը, Նյու Ջերսին և Նյու Յորքը»,- նշել է Բոյլը:

Օրինագիծը ենթադրում է 2015-2016 ուսումնական տարվանից սկսած նահանգի դրպոցներում Հոլոքոստի, ցեղասպանության և մարդու իրավունքնրի խախատման վերաբերյալ պարտադիր ուսուցման ժամեր ներառել` վեցից տասներկուերորդ դասարանի աշակերտների համար: Ինչպես նաև ԱՄՆ Կրթութան նախարարությունը պետք է ուղեցուցներ հրապարակի ուսումնական ծրագրերի համար, որոնցում մասնավորապես պետք է ներառվի Հոլոքստի, Հայոց ցեղասպանության, Բոսնիայի և Սուդանի ցեղասպանությունների սահմանումը, պատմությունը, արձագանքը և դրանց ճանաչման ուղղությամբ կիրառված միջոցառումները:

Նմանատիպ օրինագիծ է ներկայացվել նաև Փենսիլվանիայի Սենատ`սենատոր, դեմոկրատ Էնթոնի Ուիլիսամսի կողմից:Փենսիլվանիան Հայոց ցեղապանությունը ճանաչած ամերիկյան 4 տասնյակ նահանգներից է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում