Իրավունք

Հայաստանում անչափահասները ձերբակալման ժամանակ հիմնականում իրազեկ չեն իրենց իրավունքների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում անչափահասները ձերբակալման ժամանակ հիմնականում իրազեկ չեն իրենց իրավունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ անչափահասների 31 տոկոսը կալանավորման կամ ձերբակալման ժամանակ իրազեկ չեն եղել իրենց իրավունքների մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնասիրության համար հարցազրույց անցած 82 անչափահասներից մոտ 21 տոկոսն իրազեկ չէ ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չէր կարդացել ձերբակալության արձանագրությունը նախքան այն ստորագրելը: 8 երեխա նշել էր, որ ոստիկանությունում ֆիզիկական բռնության է ենթարկվել: Անչափահասների 32 տոկոսն էլ ընդունել էր, որ ոչ դատավորը, ոչ էլ դատավճիռն արդար չեն եղել` ելնելով նախկինում իրենց դատված լինելու հանգամանքից: «Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տարբեր մասնագետների համագործակցության մեխանիզմ ստեղծել, որին ներգրավված կլինեն ոստիկանության, արդարադատության ոլորտների ներկայացուցիչներy»,- մարտի 13-ին ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը նշեցՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսի խոսքով` Հայաստանը հավատարիմ է համամարդկային արժեքներին: «Եվրամիությունը պատրաստ է աջակցել անչափահասների արդարադատության համապարփակ համակարգի ստեղծմանը»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Անի Ներսիսյանն էլ ավելացրեց, որ խնդիրները նոր չեն մեր հասարակության համար, անհրաժեշտ է դատաիրավական համակարգված ընթացակարգեր ստեղծել հասարակության մեջ անչափահասների ինտեգրման համար:

Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրությունը ներկայացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ: Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում