ԱՄՆ-ում հայ քաղաքացին ազատազրկվել է առողջապահական ծառայություններից մեծ գումարներ հափշտակելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միացյալ Նահանգների շրջանային դատարանն ազատազրկման էդատապարտելԽորեն Գասպարյանին` առողջապահության ոլորտում խարդախություններ իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պաշտոնական կայքը, Միացյալ Նահանգների շրջանային դատավոր Լիսա Գոդբեյ Վուդը 41 ամսվա ազատազրկման է դատապարտել Խորեն Գասպարյանին` ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննայում իրականացված առողջապահական բնագավառում մեծ գումարի հափշտակություններին մասնակցելու համար:

2008 -2010 թթ-ն ընկած ժամանակահատվածում Գասպարյանը և նրա հանցակիցները բժշկական սարքավորումների մի շարք ընկրություններ են բացել Սավաննայում, որոնցից են«Առողջ ընտանիք»,«SOJ Գրուփ» և«Սավաննա Մեդիքըլ», որոնց միջոցով Գասպարյանը և նրա հանցակիցները յուրացրել են առողջապահությանհարյուրավորշահառուների և տասնյակ բժիկների նույնականացման քարտերը, գողացված տեղեկություններով հարյուր հազարավոր դոլարներ շորթել Առոջպահության ծառայություններից: Գասպարյանի և նրա հանցակիցների խաբեբայության զոհն են դարձել տարբեր նահանգների բնակիչներ, այդ թվում`Ալյասկայից, Կալիֆոռնիայից, Նյու Յորքից, Օհայոյից: Գասպարյանը կապված է նաևԿալիֆոռնիայում և Նյու Մեխիկոյումերկու այլ խաբեությունների հետ եւս: Ընդհանուր առմամբ Գասպարյանի հանցավոր գործուներության պատճառած վնասը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:

41 ամիս ազատազրկումից բացի Գասպարյանը պարտավոր է 182.735 դոլարի փոխհատուցում վճարել և ազատազրկումից հետո ևս երեք տարի գտնվել ոստիկանության վերահսկողության տակ: Բանտից ազատվելուց հետո Գասպարյանի դեմ կհարուցվի ներգաղթի վերաբերյալ դատական վարույթ, որից հետո, ամենայն հավանականությամբ, նա կդեպորտացվի Միացյալ Նահանգներից:

Գասպարյանի դեմ հարուցված գործը Դաշնային բյուրոյի կողմից Ջորջիա նահանգի հարավային շրջանում իրականացված ավելի քան 200 մլն դոլարի առողջապահական խաբեբայությունների մեծ ցանցի հետաքննության մասն է կազմում: Ավելի քան 35 մեղադրյալներ են ձերբակալվել այս հետաքննության ընթացքում:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին