Տիգրան Մուկուչյանն Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած աղյուսակները համարում է ԿԸՀ թափանցիկ աշխատանքի վկայություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սահամանադրական դատարանի մարտի 12-ի նիստում պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելութում ներկայացրեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ` ընտրական տեղամասերի, հանձնաժողովների, վստահված անձանց և այլ հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանը ներկայացնում է նաև վերահաշվարկի դիմումները և դրանց արդյունքները:«ԿԸՀ-ի կողմից մշակվել էր առանձին ուղեցույց վարչական վարույթի վերաբերյալ, ինչպես նաև վստահված անձանց համար»,-ասաց Մուկուչյանը` հավելելով, որ թեև Անդրիաս Ղուկասյանը վստահված անձինք չի ունեցել, սակայն 2000 օրինակ է ուզել այդ ուղեցույցներից:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումին, ընդգծեց, որ այն զուրկ է հիմնավոր պատճառաբանություններից:«Եթե դու տասնհինգ էջ ծավալով որոշում ես վիճարկում, ապա գոնե տասն էջանոց պատճառաբանություններ պետք է բերես: Ներկայացված դիմումը, եթե մենք անգամ մեխանիկական վերլուծության ենք ենթարկում, ապա չորս- հինգ էջը վերաբերում է ընդհանուր բնույթի դատողություններին, հետո տառացի օրենքի հոդվածներն են արտագրված»,-ասաց Մուկուչյանը:

Խոսելով Անդրիաս Ղուկասյանի Սահմանադրական դատարանին ներկայացրած աղյուսակներից` Մուկուչյանն ասաց, որ այդ աղյուսակների կազմելն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում: «Այդ աղյուսակներն իրենք իրենցով վկայում են այն մասին, որ ԿԸՀ-ն աշխատել է բացարձակ թափանցիկ, այդ տեղեկությունները վերցվել են, արվել են վերլուծություններ և կամայական ենթադրություններ»,-ասաց Մուկուչյանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Դատարանում նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը և պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը: Պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և իրավաբան Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հայերեն English

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել