Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը Սահմանադրական դատարան բավարար հիմնավորումներ չունի. Տիգրան Մուկուչյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Սահմանադրական դատարումերբեւէ չէր քննարկվելնման քիչ ապացույցներով եւ հիմնավորումներով դիմում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումին:«Մենք դեռ ունենք մեր պատասխան խոսքը, մեր ասելիքը, որը մանրամասն կներկայացնենք դատարանին: Մեկ բառով զուտ համեմատական առումով կարող եմ փաստել մեկ բան, որ երբեւէ նման քիչ ապացույցներով քիչ, հիմնավորումներով դիմում քննարկված լինի սահմանադրական դատարանում»,- ասաց Մուկուչյանը:Նրա խոսքով` ԿԸՀ-ի թե գործողությունները, թե որոշումը իրավաչափ են. «այն հանգամանքները, որոնք ներկայացված են դիմումում, ծանրակշիռ չեն»:

ՀՀ Սահմանադրական դատարանն սկսել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:Դատարանում նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը և պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը: Պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և իրավաբան Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։

Հայերեն English Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի