«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի հաղթող ճանաչվեցին 4 մասնակիցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս 2013 մրցանակաբաշխություն»-ը, որում հաղթող ճանաչվեցին 4 մասնակիցներ՝ Նունե Ավագյանը, Լաուրա Քոչարյանը, Թամարա Գեւորգյանը, Սիրանույշ Խաչատրյանը: Վերջիններս արժանացան պատվոգրերի եւ 10 հազարական դրամ պարգեւավճարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի եւ տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի եւ ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ: Կազմակերպվեց նաեւ հերոս կանանց արտադրած գյուղմթերքների ցուցահանդես:

Երիտասարդ կանանց ասոցիացիայի տնօրեն Լիլիթ Ասատրյանը նշեց, որ մրցույթի նպատակն էր խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ եւ նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը: «Այն նաեւ միջոց էր բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության ոլորտում՝ այդպիսով համայնքի մի մասը կազմելով եւ խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ եւ օրինակելի ներդրում են ունեցել իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ անկախ մրցանակաբշխության արդյունքներից՝ գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող բոլոր կանայք հաղթող են:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով` սա շատ կարեւոր նախաձեռնություն է գյուղատնտեսությունը մարզերում խթանելու առումով: Վերջինս հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կդառնան ավանդական եւ կշարունակվեն նաեւ հետագա տարիներին:

Մրցանակաբշխությունը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Մրցույթին մասնակցել են եւ խրախուսական մրցանակների արժանացել կանայք` ՀՀ տարբեր մարզերից: Անհատական խրախուսական մրցանակներ ստացած կանայք նույնպես ստացան պարգեւավճարներ՝ 5000 դրամի չափով:

Հայերեն

Հերթերի նվազում է նկատվում. փոխնախարարը առողջության ապահովագրության ընթացքի մասին

Պակիստանը հայտնել է Բելուջիստանի նահանգում 19 ահաբեկչի ոչնչացման մասին

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ՔՊ-ն

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով