Միայն սումգայիթյան ջարդերի հիշողությունը բավական է Արցախի ժողովրդին Ալիեւի «ճանկերը» չմատնելու համար. Ադամ Շիֆ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը սումգայիթյան զոհերի հիշատակին կապակցությամբհայտարարություն է տարածել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամ Շիֆը նշել է, որ ադրբեջանական պետությունն իր հակահայկական քաղաքականությամբևս մեկ անգամ բարձրաձայնում է, թե ինչու է հարկավոր Արցախի ժողովրդին սեփական ապագանինքնուրույն որոշելու անհրաժեշտությունը, եւ թե ինչու քառորդ դար առաջ տեղի ունեցած սումգայիթյան հրեշավոր դեպքերի կրկնվելուց խուսափելու համար Արցախի ժողովրդին չպետք է մատնել «Ալիևի ճանկերը»:
«Զինադադարի կնքումից հետո Արցախի ժողովուրդը անդադար թշնամանքի և սպառնալիքների պայմաններում պայքարել է գործող ժողովրդավար պետություն ստեղծելու համար: Հայատյացությունը խրախուսվում է ադրբեջանցի երիտասարդների շրջանում, որի վառ օրինակն է ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով վայրենաբար կացնահարեց հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից Հունգարայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժություններին: Չնայած հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկության` հանցագործին Արդբեջանական կողմին հանձնելուց հետո, մարդասպանին բանտարկելու փոխարեն կառավարությունը ողջունեց նրան որպես հերոսի, իսկ նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, բարձրացրեց նրա կոչումը, նվիրել նոր բնակարան և ութ տարվա հետվճար հատկարցրել: Մյուս կողմից Ադրբեջանի հեղինակավոր գրող 75 ամյա Աքրամ Այլիսլին ատելության քարոզչության է ենթարկվել: BBC-ի հրապարակման համաձայն` Այլիսլիի գիրքը հրապարակայնորեն այրել են, զրկել ազգային գրական պարգևներից, իսկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան 13 հազար դոլարի պարգև է առաջարկել գրողի ականջը կտրողին: Ո՞րն է Այլիսլիի հանցանքը: Իր փոքրիկ «Քարե երազներ» վիպակում նա համարձակվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկել հայկական կողմի տեսանկյունից:Իր այս գարշելի արարքով ադրբեջանական պետությունը հիշեցրեց աշխարհին, թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ապագան և որ քառորդ դար հետո սումգայիթյան արյունահեղության կրկնվելուց խուսափելու համար չի կարելի թույլ տալ այդ ժողովրդին ընկնել Ալիևի «ճանկերը»,- նշել է Ադամ Շիֆը:
Ներկայացուցիչների պալատի անդամը նաև ընդգծել է, որ սումգայիթյան արնահեղությունը, որ ալիքի ձևով տարածվել էր Ադրբեջանով, մինչ օրս չի դատապարտվել. ավելին` նախճիրի կազմակերպիչներից կամ իրականացնողներից շատերը Ադրբեջանի կառավարությունում հետագայում բարձր պաշտոններ են ստանձնել:
Սումգայիթի ջարդերը տեղիք են տվել ավելի լայն ռեպրեսիաների` ընդդեմ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, որի հետևանքով անհետացավ Ադրբեջանի` 450 հազար բնակչություն ունեցող հզոր հայկական համայնքը: