Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել` ոճրագործ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված մյուս սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկում են Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը: Այս մասին մարտի 1-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: «Այս գանգատը ներկայացվել է ՄԻԵ կոնվենցիայի 2-րդ` կյանքի իրավունք և 14-րդ` և խտրականությունների արգելք հոդվածների ներքո: Գանգատը ներկայացվել է առաջնահերթության իրավունքով, հետևաբար Հայաստանի Հանրապետությունն այս փուլում անելիք չունի: Սակայն մենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով հստակ ամրագրված իրավունք ունենք` ներգրավվել վարույթին որպես երրորդ կողմ»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Ռուբեն Մելիքյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ներգրավվելուց հետո ջանասիրաբար և արդյունավետ կիրականացվեն ՀՀ շահերի պատշաճ ներկայացումը երրորդ կողմի կարգավիճակում:

Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարությանը Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:«Հետագայում, երբ արդեն կունենանք ՄԻԵԴ-ի համապատասխան վճիռ, բոլորովին նոր գործընթաց կսկսվի»,-ասաց Ռուբեն Մելիքյանը` վստահեցնելով, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների ներկայացրած անհատական գանգատը կազմելիս փաստաբանների կողմից կատարված աշխատանքը դատարանի ընթացակարգային արգելքները հաղթահարելուերաշխիքն է:

Ռամիլ Սաֆարովը 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել:Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ:

Հայերեն English Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի