Իրավունք

Հայաստանը ՄԱԿ-ին կներկայացնի դիմում-կոմունիկացիա` Սաֆարովի արտահանձման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ՄԱԿ-ին կներկայացնի դիմում-կոմունիկացիա` Սաֆարովի  արտահանձման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայսատանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի խտրականության վերացման կոմիտե կներկայացվի դիմում-կոմունիկացիա` հայրերի նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի դեմ: Դիմումում նշված են ինչպես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և ներում շնորհելու դեպքը, այնպես էլ այն բոլոր միջադեպերն ու իրավիճակները, որտեղ ադրբեջանցիների կողմից առկա է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք: Այս մասին մարտի 1-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը: «ՄԱԿ-ի խտրականության վերացման կոմիտեն գործում է 1965թ-ի Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվել է այդ կոնվեցիայի 11-րդ հոդվածով: Այդ հոդվածը պետություններին հնարավորություն է տալիս միջպետական գանգատներ ներկայացնել կոմիտեին, երբ երկու առկա պետություններից մեկը գտնում է, որ առկա է խախտում մեկ այլ անդամ պետության կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Ռամիլ Սաֆարովը 2004 թ-ին փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, նրան ներում է շնորհել և ազատ արձակել: Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության արժանացավ միջազգային հանրության կողմից:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում