Սպորտ

Հայ գրոսմայստերները գլխավորում են Ֆրանսիայի օփենում շախմատիստների աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Հայ գրոսմայստերները գլխավորում են Ֆրանսիայի օփենում շախմատիստների  աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են իրենց ելույթները Ֆրանսիայի Քափել լա Գրանդի եւ Իրանի Մաշհադ մրցաշարերում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը եւ Էլինա Դանիելյանը Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո ունեն 2-ական միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: Մրցաշարը մեկնարկել է փետրվարի 23-ից եւ կավարտվի մարտի 2-ին:

Հայաստանի ներկայացուցիչներ Արմինե Բաբայանը եւ Սարգիս Վ. Մանուկյանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր:6,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում