Փաստ մեկնաբանությամբ

Վազգեն Մանուկյանի համար ի սկզբանե հասկանալի էր, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

Վազգեն Մանուկյանի համար ի սկզբանե հասկանալի էր, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները նախորդ նախագահական բոլոր ընտրություններից «ավելի մաքուր էին»: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց «Ազգային ժողովրդավարական միություն»կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: «Այդ մի բանում ես համոզված եմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մանուկյանը: ԱԺՄ առաջնորդը նշեց, որ ի սկզբանե հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանն է հաղթելու և հիմա բոլորի նպատակը պետք է լինի այն, որ իր երկրորդ ժամկետում Սարգսյանն ավելի օգտակար լինի պետությանն ու ժողովրդին: Մանուկյանի դիտարկմամբ՝ շատ վատ պրոցեսներ հասունացել, փթել և ընկնում են ծառից: «Այսօրվանից, ընտրություններից հետո, սկսվում է նոր էտապ, նոր քաղաքական ուժերի նախապատրաստում»,- ասաց Մանուկյանը:

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ին անցկացված նախագահի ընտրության նախնական արդյունքներով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը: Երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 539 հազար 672 քվեով (36,75 տոկոս), երրորդում` Հրանտ Բագրատյանը` 31 հազար 643 ձայնով (2,15 տոկոս): Մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է 18 հազար 093 ձայն` 1,23 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում