Քաղաքականություն

ՀՀ նախագահի ընտրություններ. արդյունքների ուղիղ հեռարձակում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի ընտրություններ. արդյունքների ուղիղ հեռարձակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն րոպե շարունակում է թարմացնել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: «Արմենպրես»-ը հնարավորություն է տալիս հետեւել արդյունքներին առցանց: Հայաստանի նախագահի ընտրություններին ՀՀ տարածքում ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը` 1 մլն 518 հազար 407 ընտրող: Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի պատմության մեջ 6-րդ նախագահական ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը սկսվել էր ժամը 08:00-ին եւ ավարտվեց 20:00-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել էր 1988 ընտրատեղամաս: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում